12:28  ,  1 մարտի, 2022

Ռուսաստանը զրկվեց վոլեյբոլի աշխարհի առաջնությունից

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) Ռուսաստանին զրկեց վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունից, որը պետք է անցկացվեր օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքներում։

«FIVB-ը կփնտրի այլընտրանքային ընդունող երկիր, որպեսզի վոլեյբոլի ընտանիքի անդամները, ազգային ֆեդերացիաները, մարզիկները, պաշտոնյաները եւ երկրպագուները, լինեն անվտանգ եւ հպարտանան, որ մասնակցում են սպորտի ուրախ եւ խաղաղ տոնի»,- նշվում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում։

Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել կամ տեղափոխվել են Ռուսաստանում նախատեսված բոլոր մրցաշարերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English