02:19  ,  1 մարտի, 2022

«Ատալանտայի» վստահ հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, աչքի ընկան նաեւ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչն ու ռուսաստանցի հարձակվող Ալեքսեյ Միրանչուկը։

«Ատալանտան» 26 խաղից հետո 47 միավորով 5-րդն է եւ 3 միավոր առաջ է 6-րդ տեղում գտնվող «Ռոմայից», որն անցկացրել է 27 հանդիպում։ «Սամպդորիան» 15-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ատալանտա» - «Սամպդորիա»՝ 4։0 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 6, Տյոն Կոպմեյներս, 29, 61, Ալեքսեյ Միրանչուկ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English