19:31  ,  28 փետրվարի, 2022

ՄՕԿ-ը միջազգային ֆեդերացիաներին առաջարկել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել միջազգային մրցումների

Միջազգային օլիմպիական կոմիտեն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին եւ մրցումների կազմակերպիչներին առաջարկել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել միջազգային մրցումներին։

Նրանց մասնակցությունից հրաժարվելու անհնարինության դեպքում, Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները պետք է ներկայանան «չեզոք մարզիկ» կարգավիճակում, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։

Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում բոլոր միջազգային մրցումները կչեղարկվեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում