21:48  ,  12 հոկտեմբերի, 2012

Հայաստան - Իտալիա` 1:1 (առաջին խաղակես)

Երեւանի «Հրազդան» ստադիոնում ընթացող 2014թ աշխարհի. առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի` Հայաստան – Իտալիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:

Իտալացիները շատ վստահ սկսեցին հանդիպումը եւ արդեն երրորդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն Պաբլո Օսվալդոյի հարվածից հետո հիանալի խաղաց Ռոման Բերեզովսկին: Րոպեներ անց Անդրեա Պիրլոն տուգանայինից գերազանց հարված կատարեց, բայց այս դեպքում եւս Բերեզովսկին հիանալի գործեց: 11-րդ րոպեին Հայաստանի թիմի տուգանային հրապարակում գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ձեռքին: Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Անդրեա Պիրլոն՝ առաջ մղելով իտալացիներին:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի թիմի ֆուտբոլիստները սկսեցին ավելի վստահ գործել՝ խաղը տեղափոխելով մրցակցի կիսադաշտ: Իտալացիները եւս մի քանի գոլային պահ ունեցան, բայց հաջողությունը Հայաստանի հավաքականի կողմն էր: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, պատռելով իտալացիների պաշտպանությունը, խփեց պատասխան գնդակը՝ 1:1:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Ընդմիջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով