01:49  ,  28 փետրվարի, 2022

«Նապոլին» հաղթեց «Լացիոյին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Նապոլին» Հռոմում մրցեց «Լացիոյի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 62-րդ րոպեին իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեի գոլի շնորհիվ։

«Լացիոյից» հավասարությունը 88-րդ րոպեին վերականգնեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

«Նապոլիի» հաղթական գոլը ավելացված ժամանակում խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

27 խաղից հետո «Նապոլին» 57 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղ նահանջած «Միլանը»։ Չեմպիոն «Ինտերը» 26 խաղից հետո ունի 55 միավոր եւ երրորդն է։ «Լացիոն» 7-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լացիո» - «Նապոլի»՝ 1։2 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 88 - Լորենցո Ինսինյե, 62, Ֆաբիան Ռուիս, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում