21:14  ,  27 փետրվարի, 2022

«Սեւիլիան» պարտության մատնեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Բետիսին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը եւ մարոկկացի հարձակվող Մունիր Էլ-Հադադին։

«Սեւիլիան» 54 միավորով երկրորդն է եւ 6 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Բետիսը» երրորդն է՝ 46 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սեւիլիա» - «Բետիս»՝ 2։1 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 24, 11մ, Մունիր Էլ-Հադադի, 41 - Սերխիո Կանալես, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում