20:17  ,  27 փետրվարի, 2022

«Վեստ Հեմն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Վեստ Հեմը» Լոնդոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Շոտլանդացի Դեւիս Մոյեսի գլխավորած թիմին հաղթանակ բերեց չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկի գոլը 59-րդ րոպեին։

«Վեստ Հեմը» 45 միավորով 5-րդն է, «Վուլվերհեմփթոնն» ունի 40 միավոր եւ 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում