19:10  ,  27 փետրվարի, 2022

«Վիլյառեալը» հաղթեց եւ հավասարվեց «Բարսելոնային», Պինոյի 4 գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Վիլյառեալը» տանը մրցեց «Էսպանյոլի» հետ եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում 4 գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Իերեմի Պինոն։

26 խաղից հետո «Վիլյառեալը» 42 միավորով 5-րդն է, նույնքան միավոր ունի 6-րդ տեղում ընթացող «Բարսելոնան», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Էսպանյոլը» 14-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիա առաջնություն, 26-րդ տուր

«Վիլյառեալ» - «Էսպանյոլ»՝ 5։1 (տեսանյութ)

Իերեմի Պինո, 14, 20, 45, 43, Բուլայե Դիա, 86 - Կեյդի Բարե, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով