18:52  ,  27 փետրվարի, 2022

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիդ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում զբաղեցրել է առաջին տեղը։

Եվրոպայի չեմպիոնը վաստակել ր 14.983 միավոր։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մեդալակիր էր դարձել Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։ Օղակների վարժությունում Դավթյանը 14.600 միավորով երկրորդն էր։

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքանը ավարտեց պայքարը Կոտբուսի աշխարհի գավաթի փուլում։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու Դոհայում, որին կմասնակցի նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը։ Թիմը Կոտբուսից կմեկնի Դոհա։ Հարություն Մերդինյանը թիմին կմիանա Երեւանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում