14:01  ,  27 փետրվարի, 2022

Լաս Վեգաս․ Ծառուկյանը հաղթեց Ալվարեսին եւ պարզեց Հայաստանի դրոշը

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված խառը մենամարտերի UFC Vegas 49 մրցաշարում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հասավ հաղթանակի։

UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համարը մենամարտեց իսպանացի Խոել Ալվարեսի հետ եւ երկրորդ ռաունդում տապալեց մրցակցին։ Գրանցվեց տեխնիկական նոկաուտ։

Արման Ծառուկյանը Հայաստանի դրոշով սպասեց մրցավարների որոշմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English