01:50  ,  27 փետրվարի, 2022

ՊՍԺ-ի կամային հաղթանակը, Մբապեի դուբլը (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Սենթ Էթյենին» եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի գաբոնցի հարձակվող Դենի Բուանգան։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը կարողացավ դրանից հետո երեք գոլ խփել։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որին երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Դաշտի տերերի երրորդ գոլը Մբապեի փոխանցումից հետո խփեց պորտուգալացի կիսապաշտպան Պերեյրա Դանիլուն։

Մբապեն ՊՍԺ-ում խփած 156 գոլով հավասարվեց թիմի նախկին խաղացող, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Նրանք կիսում են երկրորդ տեղը ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։ Առաջատարը թիմի նախկին խաղացող, ուրուգվայցի Էդինսոն Կավանին է՝ 200 գոլ։

ՊՍԺ-ն 62 միավորով առաջատարն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Նիցան» ու «Մարսելն» ունեն 46-ական միավոր։ «Սենթ Էթյենը» 16-րդն է՝ 22 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

ՊՍԺ - «Սենթ Էթյեն»՝ 3։1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 42, 47, Պերեյրա Դանիլու, 52 - Դենի Բուանգա, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English