23:35  ,  26 փետրվարի, 2022

«Ռեալը» հաղթեց Բենզեմայի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռայո Վալյեկանոյի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 1։0 հաշվով։

83-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման։

Արքայական թիմը 60 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան» 25 խաղից հետո ունի 51 միավոր։ «Ռայո Վալյեկանոն» 12-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ»՝ 0։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում