23:25  ,  26 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Վերջին րոպեներին հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Էվերտոնը» (24 խաղ) 17-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում