22:59  ,  26 փետրվարի, 2022

Վլահովիչի դուբլը նպաստեց «Յուվենտուսի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Աչքի ընկավ նաեւ Իտալիայի հավաքականի իտալացի հարձակվող Մոյզե Քինը։

«Յուվենտուսը» 50 միավորով չորրորդն է, «Էմպոլին» 13-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 2։3 (տեսանյութ)

Շիմոն Ժուրովսկի, 39, Անդրեա Լա Մանտիա, 76 - Մոյզե Քին, 32, Դուշան Վլահովիչ, 45+2, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում