18:20  ,  26 փետրվարի, 2022

«Տոտենհեմի» հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

«Տոտենհեմից» աչքի ընկան իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին, Շվեդիան ներկայացնող մակեդոնացի կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, անգլիական հարձակվող Հարի Քեյնն ու հարավկորեացի կիսապաշտպան Սոն Հին Մինը։

25 խաղից հետո «Տոտենհեմը» 42 միավորով 7-րդն է, «Լիդս Յունայթեդը» 15-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 0։4 (տեսանյութ)

Մեթ Դոհերթի, 10, Դեյան Կուլուշեւսկի, 15, Հարի Քեյն, 27, Սոն Հին Մին, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում