12:17  ,  26 փետրվարի, 2022

Գեղարդ Մուսասին տպավորիչ հաղթանակով պաշտպանեց տիտղոսը

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին (48-7-2) տպավորիչ հաղթանակ տարավ 36-ամյա ամերիկացի Օսթին Ուանդերֆորդի նկատմամբ (11-0)՝ Դուբլինում անցկացված Bellator-ի մրցաշարում։

36-ամյա Գեղարդ Մուսասին տիտղոսը պաշտպանեց՝ 1,25 րոպեում նոկաուտի ենթարկելով մրցակցին։

Հայ մարզիկը շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ հրապարակելով լուսանկար։

View this post on Instagram

A post shared by Gegard Mousasi (@mousasi)

Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ներկայացնում է Հայաստանն ու Նիդեռլանդները։

Խառը մենամարտերում նա տարել է 49 հաղթական, կրել 7 պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում