11:28  ,  26 փետրվարի, 2022

Նադալը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս տարի՝ պայքարից դուրս թողնելով Մեդվեդեւին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվող  ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6։3, 6։3 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին, որը հաջորդ շաբաթ կդառնա աշխարհի առաջին ռակետ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 1 րոպե։

Եզրափակիչում Նադալը կմրցի բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։

Ակապուլկոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն դոլար է։

Նադալն այս տարի տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը նրա անձնական ռեկորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում