23:53  ,  25 փետրվարի, 2022

«Միլանը» խաղաց ոչ ոքի եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Ուդինեզեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Միլանը» խաղի հաշիվը բացեց 29-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում հյուրերից հավասարությունը վերականգնեց իտալացի պաշտպան Իենոմիա Ուդոգիեն։

27 խաղից հետո «Միլանը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուդինեզեն» 14-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Միլան» - «Ուդինեզե»՝ 1։1 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 29 - Իենոմիա Ուդոգիե 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով