17:23  ,  25 փետրվարի, 2022

Սանկտ Պետերբուրգը զրկվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչից

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքը զրկվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչից։

ՈւԵՖԱ-ն, հաշվի առնելով ռուսական զինված ուժերի ներխուժումը Ուկրաինա, որոշել է գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչն անցկացնել Փարիզում, հաղորդում է կազմակերպության կայքը։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում