02:57  ,  25 փետրվարի, 2022

ԵԼ․ «Բրագան» հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց «Շերիֆին»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան  խաղում պորտուգալական «Բրագան» ընդունեց Տիրասպոլի «Շերիֆին»։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց «Բրագայի» օգտին՝ 2։0։ Առաջին խաղում «Շերիֆն» էր հաղթել 2։0

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Բրագայի» ֆուտբոլիստները՝ 3։2։

«Բրագան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English