01:56  ,  25 փետրվարի, 2022

ԵԼ․ «Բարսելոնան» պայքարից դուրս թողեց «Նապոլիին», օրվա արդյունքները (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։ Կատալոնական ակումբը Իտալիայում 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացրեց «Նապոլիի» հետ։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Շոտլանդական «Գլազգո «Ռեյնջերսը» պայքարից դուրս թողեց Դորտմունդի «Բորուսիային», իսպանական «Բետիսը»՝ ռուսական «Զենիթին»։

Պորտուգալական «Բրագայի» եւ մոլդովական «Շերիֆի» դիմակայությունը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

Փետրվարի 24-ին 1/8 եզրափակիչ էին դուրս եկել նաեւ իտալական «Ատալանտան», իսպանական «Սեւիլիան», պորտուգալական «Պորտուն» եւ գերմանական «ՌԲ Լայպցիգը»։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Լորենցո Ինսինյե, 23, 11մ, Մատեո Պոլիտանո, 87 - Ժորդի Ալբա, 8, Ֆրենկի Դե Յոնգ, 13, Ժերար Պիկե, 45, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2։2, (առաջին խաղ՝ 4։2)

Ջեյմս Տավերնյե, 22, 11մ, 57 - Ջուդ Բելինգեմ, 31, Դոնիել Մալեն, 42

«Բրագա» (Պորտուգալիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 2։0 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 0։2)

Յուրի Մեդեյրուշ, 17, Ռիկարդու Օրտա, 43

«Բետիս» (Իսպանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0։0, (առաջին խաղ՝ 3։2)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 1։3)

Միսլավ Օրշիչ, 65, 11մ

Հեռացում՝ Թոմաս Դիլեյնի («Սեւիլիա»), 90+1, երկրորդ դեղին քարտ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0։3, (առաջին խաղ՝ 1։2)

Յոակիմ Մեհլե, 40, Ռուսլան Մալինովսկի, 66, 69

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։2)  

Մարտին Սուբիմենդի, 65 - Վիլի Օրբան, 39, Անդրե Սիլվա, 59, Էմիլ Ֆորսբերգ, 89, 11մ

Չիրացրած 11մ՝ Անդրե Սիլվա («ՌԲ Լայպցիգ»), 39

«Լացիո» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։2)

Չիրո Իմոբիլե, 19, Դանիլո Կատալդի, 90+4 - Մեհդի Տարեմի, 31, 11մ, Անդրես Ուրիբե, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս