01:44  ,  25 փետրվարի, 2022

«Արսենալը» հաղթեց ավելացված վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրից տեղափոխված խաղում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 10-րդ րոպեին հարավկորեացի կիսապաշտպան Հվան Հի Չանի գոլի շնորհիվ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեի եւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլերը։ Հաղթական գոլը Լյակազեթը խփեց ավելացված 5-րդ րոպեին։

«Արսենալը» (24 խաղ) 45 միավորով 5-րդն է, «Վուլվերհեմփթոնը» (25 խաղ) 7-րդն է՝ 40 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)

Նիկոլյա Պեպե, 82, Ալեքսանդր Լյակազեթ, 90+5 - Հվան Հի Չան, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով