20:45  ,  24 փետրվարի, 2022

Եվրալիգան չեղարկել է ռուսական ակումբների մասնակցությամբ հանդիպումները

Բասկետբոլային Եվրալիգան պաշտոնապես հայտարարել է ռուսաստանյան ակումբների մասնակցությամբ հանդիպումների չեղարկման մասին։ Կանոնավոր առաջնությանը մասնակցում են Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի ԲԿՄԱ-ն եւ Կազանի ՈւՆԻԿՍ-ը։

27-րդ տուրում «Զենիթը» փետրվարի 25-ին պետք է ընդուներ «Բարսելոնային», ԲԿՄԱ-ն հյուրընկալվեր «Բավարիային», ՈւՆԻԿՍ-ը՝ «Բասկոնիային»։

Ավելի վաղ, «Բարսելոնան» հայտարարել էր, որ չի մեկնի Ռուսաստան, իսկ Լիտվայի «Ժալգիրիսը» դիմել է Եվրալիգային՝ նշելով, որ հրաժարվում է այս մրցաշրջանում այլեւս խաղալ ռուսական թիմերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում