13:41  ,  24 փետրվարի, 2022

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի արդյունքում, այս շաբաթվա լավագույն խաղացողի կոչման չորս հավակնորդներին։

Լավագույնի կոչմանը հավակնում է Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուին, որը պորտուգալական «Բենֆիկայի» հետ խաղում (2։2) կատարել է 1 գոլային փոխանցում, 3 անգամ խլել է գնդակը, 7 անգա կասեցրել է մրցակցի փոխանցումը, 86 տոկոս ճշգրտություն է ունեցել փոխանցումներում։

Մրցանակին հավակնում են նաեւ Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն (գոլային փոխանցում է կատարել ֆրանսիական «Լիլի» հետ խաղում՝ 2։0),

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը (գոլի հեղինակ է դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում՝ 1։1)

եւ իսպանական «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն (գոլ է խփել Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղում՝ 1։1)։

ՈւԵՖԱ-ի կայքում ընթանում է քվեարկություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում