10:19  ,  24 փետրվարի, 2022

Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է Դեւիդ Բեքհեմի ռեկորդը

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում (1։1) գոլային փոխանցում կատարելու շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է մանչեսթերյան ակումբի եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի ռեկորդը Չեմպիոնների լիգայում։

27-ամյա Ֆերնանդեշը եվրագավաթային մրցաշարի 6-րդ խաղում անընդմեջ դառնում է գոլային փոխանցման հեղինակ։ 1998 թվականին Դեւիդ Բեքհեմը Չեմպիոնների լիգայի 5 անընդմեջ խաղում է կատարել գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում