01:23  ,  24 փետրվարի, 2022

«Տոտենհեմի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բարնլիի» հետ եւ անսպասելի պարտություն կրեց 0։1 հաշվով։

24 խաղից հետո «Տոտենհեմը» 39 միավորով 8-րդն է, «Բարնլին» 23 խաղ է անցկացրել եւ 18-րդ տեղում է՝ 20 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 1:0 (տեսանյութ)

Բեն Մի, 71

18-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։4

Մուսա Սիսոկո, 18 -  Ժան-Ֆիլիպ Մատետա, 15, Քոնոր Գալագեր, 42, Վիլֆրիդ Զահա, 85, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում