00:49  ,  24 փետրվարի, 2022

«Աթլետիկոն» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին», «Այաքսը»՝ «Բենֆիկային» (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» Լիսաբոնում հյուրընկալել է Ամստերդամի «Այաքսին» եւ պարտվում է 1։2 հաշվով։

Հոլանդական թիմից աչքի են ընկել սերբ հարձակվող Դուշան Տադիչն ու կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերը, որը նաեւ ինքնագոլի հեղինակ դարձավ։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1։0 (առաջին խաղակես)

Ժոաու Ֆելիշ, 7

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 1։2 (առաջին խաղակես)

Սեբաստիեն Ալեր, 25, ինքնագոլ - Դուշան Տադիչ, 18, Սեբաստիեն Ալեր, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում