17:49  ,  23 փետրվարի, 2022

Լա Լիգան նշանակել է հաջորդ «էլ Կլասիկոյի» օրը

Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Իսպանիայի մայրաքաղաքում, հաղորդում է իսպանական Լա Լիգայի մամուլի ծառայությունը։

Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (մարտի 21)։

Իսպանիայի առաջնության 25 խաղից հետո «Ռեալը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» անցկացրել է 24 հանդիպում եւ 42 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում