12:39  ,  23 փետրվարի, 2022

Նադալը մեկնարկեց հաղթանակով՝ կրկնելով անձնական ռեկորդը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարում։ 35-ամյա իսպանացի թենիսիստը 6։3, 6։2 հաշվով պարտության մատնեց 29-ամյա ամերիկացի Դենիս Կուդլային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Երկրորդ շրջանում Նադալը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 24-ամյա Ստեֆան Կոզլովի հետ։

Նադալն այս հաղթանակի շնորհիվ կրկնեց 2014 թվականին սահմանած անձնական ռեկորդը՝ մրցաշրջանի սկզբում 11 անընդմեջ հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English