10:57  ,  23 փետրվարի, 2022

«Վիլյառեալ» - «Յուվենտուս», «Չելսի» - «Լիլ» հանդիպումների լավագույն խաղացողները (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին իսպանացի «Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Վիլյառեալ» - «Յուվենտուս» առաջին հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել դաշտի տերերի 32-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Պարեխոն, որը երկրորդ խաղակեսի սկզբում խփեց «Վիլյառեալի» պատասխան գոլը։ Խաղի հաշիվն արդեն 32-րդ վայրկյանին բացել էր «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Մրցանակը երկրորդ խաղակեսում ցուցադրած վառ խաղի համար է։ Նա խփեց պատասխան գոլը եւ վերահսկեց խաղը՝ օգնելով իր թիմին վերադառնալ պայքարի մեջ։ Նա դրսեւորեց թիմին առաջատարին բնորոշ բարձր պատասխանատվություն»,- գրում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Վիլյառեալ» - «Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։ Պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա մարտի 16-ին։

Լոնդոնում տեղի ունեցած «Չելսի» - «Լիլ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, որը դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Առաջինից մինչեւ վերջին րոպեն Կանտեն գերիշխում էր խաղադաշտի բոլոր գոտիներում։ Նա խլում էր գնդակը, հաղթում անհատական պայքարում, կատարեց գոլային փոխանցում Պուլիշիչին։ Կանտեն անցկացրեց շատ ինտենսիվ եւ անհավանական մրցախաղ»,- գրում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Չելսին» «Լիլին» հաղթել է գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի եւ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի գոլերի շնորհիվ՝ 2։0։ Պատասխան հանդիպումը Ֆրանսիայում տեղի կունենա մարտի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English