18:24  ,  22 փետրվարի, 2022

Դուբայ. Խաչանովը մեկնարկեց հաղթանակով եւ կմրցի Ջոկովիչի հետ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:7 (1:7), 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20–ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։ Սերբ թենիսիստն առաջին շրջանում հաղթել էր իտալացի Լորենցո Մուզետիին՝ 6։3, 6։3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս