Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց հետնապահներից «Կալյարիին» եւ միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից՝ 1։1։
Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 58-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոն Պերեյրոյի գոլի շնորհիվ։ «Նապոլիի» պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։
«Նապոլին» 54 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ինտերը», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Կալյարին» 18-րդն է՝ 22 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Կալյարի» - «Նապոլի»՝ 1։1 (տեսանյութ)
Գաստոն Պերեյրո, 58 - Վիկտոր Օսիմեն, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում