00:20  ,  22 փետրվարի, 2022

«Նապոլին» Օսիմենի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց հետնապահներից «Կալյարիին» եւ միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից՝ 1։1։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 58-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոն Պերեյրոյի գոլի շնորհիվ։ «Նապոլիի» պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» 54 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ինտերը», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Կալյարին» 18-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Կալյարի» - «Նապոլի»՝ 1։1 (տեսանյութ)

Գաստոն Պերեյրո, 58 - Վիկտոր Օսիմեն, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում