22:11  ,  21 փետրվարի, 2022

Միխայիլ Ալոյանը կշռվել է պրոֆեսիոնալ կարիերայում վերջին մենամարտից առաջ

Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միխայիլ Ալոյանը փետրվարի 21-ին կանցկացնի 9-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում։

33-ամյա մարզիկի համար վենեսուելացի Դավիդ Բարետոյի հետ մենամարտը (WBA Gold) կլինի վերջինը պրոֆեսիոնալ կարիերայում։

Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում մենամարտի նախօրեին բռնցքամարտիկները մասնակցել են կշռման պաշտոնական արարողությանը։ Ալոյանի քաշը 52 կգ է, Բարետոյինը՝ 51,85 կգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում