16:03  ,  21 փետրվարի, 2022

«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին», Դեբլեի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, աչքի ընկավ նաեւ սերբ պաշտպան Զորան Գայիչը։ «Ալաշկերտի» միակ գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոն։

«Փյունիկը» (16 խաղ) 35 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» (16 խաղ) հետ է 8 միավոր։ «Ալաշկերտը» (14 խաղ) 5-րդն է՝ 21 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1։4

Ժոզե Էմբալո, 53 - Սերժ Դեբլե, 45+1, 60, 62, Զորան Գայիչ, 66

Փետրվարի 20

«Ուրարտու» - «Վան»՝ 1։0

Արթուր Միրանյան, 77, 11մ

«Նորավանք» - ԲԿՄԱ՝ 1։1

Սերգեյ Օռլով, 55, 11 - Ստյոպա Մկրտչյան, 85

Փետրվարի 19

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Մաիլսոն Լիմա, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում