09:40  ,  21 փետրվարի, 2022

Բոլոր աստղերի հանդիպում․ Լեբրոն Ջեյմսի թիմը հաղթեց Քեւին Դյուրանտի թիմին

Քլիվլենդում տեղի ունեցավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Բոլոր աստղերի հանդիպումը։

Լեբրոն Ջեյմսի թիմը 163։160 հաշվով հաղթեց Կեւին Դյուրանտի թիմին։

Ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը ստացավ «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին, որը վաստակեց 50 միավոր։

33-ամյա բասկետբոլիստը սահմանեց նաեւ Բոլոր աստղերի հանդիպումների ռեկորդ՝ իրացնելով 3-միավորանոց 27 նետումներից 16-ը։

NBA. Բոլոր աստղերի հանդիպում

Լեբրոն Ջեյմսի թիմ - Քեւին Դյուրանտի թիմ՝ 163:160 (47:45, 46:49, 45:45, 25:21)

Լեբրոն Ջեյմսի թիմ․ Կարի (50 միավոր), Ադետոկումբո (30), Լեբրոն Ջեյմս (24), Դերոզան (10), Յոկիչ (10)։ Փոխարինողներ․ Գարլենդ (13), Ալեն (10), Դոնչիչ (8), Վանվլիթ (6), Բաթլեր (2), Փոլ (0)։

Քեւին Դյուրանտի թիմ․ Էմբիիդ (36), Յանգ (13), Ուիգինս (10), Թեյթում (8), Մորանթ (6)։ Փոխարինողներ․ Բուքեր (20), Բոլ (18), Մյուրեյ (17), Լավին (12), Թաունս (9), Գոբեր (6), Միդլթոն (5)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English