01:49  ,  21 փետրվարի, 2022

«Լացիոն» չկարողացավ հաղթել «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 5-րդ րոպեին։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ժերար Դեուլոֆեուն։ 45-րդ րոպեին հյուրերի գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը։

«Լացիոն» (26 խաղ) 43 միավորով 6-րդ տեղում է, «Ուդինեզեն» (24 խաղ) 16-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 1։1 (տեսանյութ)

Ժերար Դեուլոֆեու, 5 - Ֆելիպե Անդերսոն, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով