23:01  ,  20 փետրվարի, 2022

«Ինտերի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Սասուոլոյին» եւ անսպասելի պարտություն կրեց 0։2 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին հյուրերից խաղի հաշիվը բացեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։ 26-րդ րոպեին «Սասուոլոյի» առավելությունը կրկնապատկեց իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական։

«Ինտերը» (25 խաղ) 54 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Միլանից» (26 խաղ)։ «Սասուոլոն» (26 խաղ) 11-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 0։2 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 8, Ջանլուկա Սկամակա, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում