20:45  ,  20 փետրվարի, 2022

«Բավարիայի» կամային հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց հետնապահ «Գրոյտեր Ֆյուրտին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Հյուրերը հաղթանակով ավարտեցին առաջին խաղակեսը։

Երկրորդ խաղակեսում մյունխենյան թիմին հաղթանակ բերեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլը եւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի գոլը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ։

«Բավարիան» 55 միավորով առաջատարն է եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Գրոյտեր Ֆյուրտը» վերջինն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 4։1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 46, 82, Սեբաստիան Գրիսբեկ, 61, ինքնագոլ, Էրիկ Շուպո-Մոտինգ, 90+1 - Բրանիմիր Հրգոտա, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս