19:58  ,  20 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին»՝ 4։2 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Առաջին խաղակեսում հյուրերը հաղթեցին 2։0 հաշվով անգլիացի պաշտպան Հարի Մագուայրի եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ։

53-րդ եւ 54-րդ րոպեներին «Լիդս Յունայթեդը» 2 գոլ խփեց, սակայն վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ եւս երկու գոլ խփել։ Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդն ու շվեդ հարձակվող Էնթոնի Էլանգան։

«Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով չորրորդն է, «Լիդս Յունայթեդը» 15-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։4 (տեսանյութ)

Ռոդրիգո, 53, Ռաֆինյա, 54 - Հարի Մագուայր, 34, Բրունու Ֆերնանդեշ, 45+5, Ֆրեդ, 70, Էնթոնի Էլանգա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում