19:01  ,  20 փետրվարի, 2022

«Էսպանյոլն» ու «Սեւիլիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Սեւիլիան» Բարսելոնայում հյուրընկալվեց «Էսպանյոլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 36-րդ րոպեին հաշիվը բացեց «Սեւիլիայի» իսպանացի հարձակվող Ռաֆայել Միռը։ «Էսպանյոլը» հավասարությունը վերականգնեց 50-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Սերխի Դարդերի գոլի շնորհիվ։

76-րդ րոպեին հեռացվեց «Սեւիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։ «Էսպանյոլը» մնացած ժամանակում չկարողացավ օգտագործել թվային առավելությունը։

«Սեւիլիան» 51 միավորով երկրորդն է եւ 6 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Էսպանյոլը» 14-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)

Սերխի Դարդեր, 50 - Ռաֆայել Միռ, 36

Հեռացում՝ Ժյուլ Կունդե («Սեւիլիա»), 76, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով