11:04  ,  20 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Հոկեյի Ֆինլանդիայի թիմը եզրափակիչում հաղթեց ռուսներին

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ֆինլանդիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Ֆինլանդիայի թիմը եզրափակիչում մրցեց Ռուսաստանի թիմի հետ, որը չկարողացավ պաշտպանել չորս տարի առաջ նվաճած օլիմպիական տիտղոսը։

Ֆինլանդիան կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Պեկին-2022․ տափօղակով հոկեյ, տղամարդիկ, եզրափակիչ

Ֆինլանդիա - Ռուսաստան՝ 2։1

Վիլե Պոկա, 23։28, Հանես Բյորնինեն, 40։31 - Միխայիլ Գրիգորենկո, 07։17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English