01:44  ,  20 փետրվարի, 2022

«Միլանը» ոչ ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Միլանին» պարտությունից փրկեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչի գոլը 77-րդ րոպեին։

«Միլանը» 56 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Ինտերից», որը 24 խաղ է անցկացրել։ «Սալերնիտանան» (24 խաղ) վերջինն է՝ 14 միավոր։ 

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սալերնիտանա» - «Միլան»՝ 2։2 (տեսանյութ)

Ֆեդերիկո Բոնացոլի, 29, Միլան Ջուրիչ, 72 - Ժունիոր Մեսյաս, 5, Անտե Ռեբիչ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով