00:38  ,  20 փետրվարի, 2022

«Կադիսը» չհաղթեց, Հարոյանը չխաղաց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Կադիսը» տանը մրցեց «Խետաֆեի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։

«Կադիսը» 20 միավորով 18-րդն է, «Խետաֆեն» 15-րդ տեղում է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Կադիս» - «Խետաֆե»՝ 1։1 (տեսանյութ)

Ալվարո Նեգրեդո, 45+2 - Բորխա Մայորալ, 6, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս