23:29  ,  19 փետրվարի, 2022

«Տոտենհեմն» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից», Քեյնի դուբլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Խաղի հաշիվն արդեն չորրորդ րոպեին բացեց «Տոտենհեմի» նորեկ, Շվեդիան ներկայացնող մակեդոնացի կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին։

33-րդ րոպեին մանչեսթերյան թիմից պատասխան գոլը խփեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

59-րդ րոպեին իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի երկրորդ գոլի հեղինակը դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Ավելացված երկրորդ րոպեին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հավասարությունը վերականգնեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, սակայն ավելացված 5-րդ րոպեին Հարի Քեյնը ձեւակերպեց դուբլ եւ հաղթանակ պարգեւեց «Տոտենհեմին»։

26 խաղից հետո«Մանչեսթեր Սիթին» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» (25 խաղ) հետ է 6 միավոր։

«Տոտենհեմը» (23 խաղ) 7-րդն է՝ 39 միավոր։ 

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 33, Ռիյադ Մահրեզ, 90+2, 11մ - Դեյան Կուլուշեւսկի, 4, Հարի Քեյն, 59, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով