21:56  ,  19 փետրվարի, 2022

The Airthings Masters. Արոնյանը հաղթեց Նեպոմնյաշչուն (ֆոտո, վիդեո)

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց The Airthings Masters մրցաշարում։ Հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ եւ առավելության հասավ 41-րդ քայլում։ Հաղթանակի համար գրոսմայստերները ստանում են 3 միավոր։

Փետրվարի 19-ին կանցկացվի եւս երեք տուր։ Արոնյանի մրցակիցները կլինեն ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, գերմանացի Վինսենտ Կեյմերն ու ամերիկացի Հանս Նիմանը։

Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ, կանցկացվի 15 տուր։ 

The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում