21:31  ,  19 փետրվարի, 2022

Պեկին-2022. Հոկեյի Սլովակիայի հավաքականը նվաճեց բրոնզե մեդալները

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Սլովակիայի հավաքականը նվաճեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալները։ Երրորդ տեղի համար խաղում սլովակները մրցեց Շվեդիայի թիմի հետ եւ առավելության հասավ 4։0 (0:0, 2:0, 2:0)։

Օլիմպիական մրցաշարի խմբային փուլում Սլովակիայի թիմը շվեդներին պարտվել էր 1։4 հաշվով։

Չեմպիոնի տիտղոսը փետրվարի 20-ին կվիճարկեն Ֆինլանդիայի եւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Ռուսաստանի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս