21:13  ,  19 փետրվարի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ՝ 3։0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային»։

Մադրիդյան թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկան պորտուգալացի հարձակվողներ՝ պորտուգալացի Ժոաու Ֆելիշը, ուրուգվայցի Լուիս Սուարեսը եւ արգենտինացի Անխել Կոռեան։

«Աթլետիկոն» 42 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Բետիսից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Օսասունան» 9-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո»՝ 0։3 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 3, Լուիս Սուարես, 59, Անխել Կոռեա, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով