18:26  ,  19 փետրվարի, 2022

«Վեստ Հեմը» չհաղթեց եւ առաջ չանցավ «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Վեստ Հեմը» Լոնդոնում ընդունեց «Նյուքասլ Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 32-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի պաշտպան Քրեյգ Դոուսոնը։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլոքի գոլի շնորհիվ։

«Վեստ Հեմը» 42 միավորով 5-րդն է եւ 1 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Նյուքասլ Յունայթեդը» (24 խաղ) 17-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)  

Քրեյգ Դոուսոն, 32 - Ջոզեֆ Ուիլոք, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում