17:05  ,  19 փետրվարի, 2022

Suzuki Boxing Night․ Հայաստանի թիմը հաղթել է լեհերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը  հաղթեց Լեհաստանում անցկացվախ Suzuki Boxing Night մրցաշարում։ Հայաստան - Լեհաստան դիմակայության 9 մենամարտից 5-ում հաղթեցին հայ բռնցքամարտիկները 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63,5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 71 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, հաղորդում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

48 կգ քաշային Արմեն Ղուշչյանի, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանի ու 80 կգ քաշային Սարգիս Մարգարյանի մրցակիցները մենամարտին չէին ներկայացել առողջական խնդիրների պատճառով։

Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Գարիկ Բաղդասարյանի և Արթուր Ռեսթևանյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում